Ալեն Զամանյան. "Եթե պահարան լինեի, մեջս լիքը գրքեր կպահեի"

Վերջերս Թումո Ստեփանակերտը իր հյուրընկալ դռներն է բացել Google-ի ինժեներ Ալեն Զամանյանի առջև:Վերջինս, իր թանկարժեք ժամանակը հաճույքով նվիրելով մեզ, պատասխանել է մի քանի հետքրքիր հարցերի։ Վայելե՛ք ։
_______________________________________________________________________________________________________________
— Մեկ բառով բնութագրեք Ձեր աշխատանքը։
— Հետաքրքիր:

— Իսկ ինչպե՞ս կբնութագրեիք Ձեր երազանքի աշխատանքը։
— Բարդ։
— Ի՞ նչ էիք ուզում դառնալ փոքր ժամանակ։
— Ճարտարապետ։
— Կնախընտրեիք մի շաբաթ հանգստանալ Շվեյցարիայու՞մ, թե՞ Ղարաբաղում։
— Ղարաբաղում։

— Ամբողջ առավոտ աշխատել և գիշերը հանգիստ քնե՞լ, թե՞ հաճույքով անցկացնել ամբողջ օրը և աշխատել գիշերը։
— Աշխատել առավոտը, գիշերը հանգստանալ։
—Եթե Հիլլարի Քլինթոնը ունենար Անջելինա Ջոլիի արտաքինը և Դոնալդ Թրամփի մտածելակերպը, կքվեարկեի՞ք նրա օգտին։
— Չէ՛, չէ՛, չէ՛։
— Կյանքում փորձել ամեն ինչ և ապագայում ընկնել դժոխք, թե՞ ապրել զրկանքներով և ընկնել դրախտ։
— Ըմ․․․ Երևի ապրել զրկանքներով, հետո հայտնվել դրախտում։

— Երեք կյանքի խորհուրդ, որ կտայիք Ձեր երեխային։
— 1․ Միշտ դժվար բաների վրա աշխատի, չխուսափի դժվարություններից։
2․ Միշտ այնպիսի քայլեր անի, որ չփոշմանի։ Ավելի լավա՝ ինքը փորձի ու չստացվի, քան չանի ու փոշմանի,որ չփորձեց։
3․ Միշտ լինի սիրով լցված։
— Երեք կարևով գաղափար, որոնցով կուզենայիք ապրել, բայց չեք ապրում։
— 1․ Կենտրոնանալ։
2․ Համբերատար լինել։
3․ Ավելի քաջ լինել։
— Ձեր մազերը ի՞նչ գույնով կներկեիք՝ կարմիր, թե՞ կապույտ։
— Իսկ նարնջագույն չի՞ կարելի․․․ կապու՞յտ։ Չէ՛, կապույտ չէ, կարմիր։

— Եթե իմանայիք , որ սա երաժշտություն լսելու ձեր վերջին հնարավորությունն է, ի՞նչ երգ կլսեիք։
— Մի հատ խումբ կա , որ շատ եմ սիրում՝ The Mars Volta: Նրանց երգերից մեկը կլսեմ։
— Եթե պահարան լինեիք, ի՞նչ կպահեիք ձեր մեջ։
— Եթե ես լինեի պահարա՞ն․․․ Հմմմ, գիտելիքներ, շատ գիտելիքներ․․․Գրքեր։

— Եթե թռչուն լինեիք, ու՞ր կթռչեիք։
— Երբ որ առիթ ունենայի, կգայի Հայաստան, Ղարաբաղ։
— Ու՞մ նկարները կկախեիք Ձեր սենյակի պատերից։
— Ես հոկեյ շատ եմ սիրում․հոկեյ խաղացողի նկար կկախեմ։
— Սու՞րճ, թե՞ թեյ։
— Երկուսն էլ։
— Կոկա - Կոլա՞, թե՞ ջուր։
— Ջուր։
— Թթի օղի՞, թե՞ գինի։
— Գինի։
__________________________________________________________________________________________________________________
Հեղինակ՝ Նինա Շահվերդյան,Լուսինե Իշխանյան
Լուսանկարներ, անիմացիա և տեսանյութ՝ Էդուարդ Օհանյան