«Շուշի քաղաքի թանգարաններ» պետական ոչ առևտրային
կազմակերպությունը , որը ստեղծվել է 2013թ. մայիսին , ունի իր ստորաբաժանումները , այդ թվում կերպարվեստի թանգարանը, երկրաբանության թանգարանը , պատմաերկրագիտական թանգարանը և երկու պատկերասրահներ:
Կերպարվեստի պետական թանգարան
Թանգարանր բացվել է 2013թ. մայիսի 9-ին պրոֆեսոր Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և օգնությամբ։ Թանգարանի հավաքածուն կազմված է բացառապես նվիրատվություններից։ Թանգարանի շենքր կառուցվել է Շուշիի նախկին իջեանատան հիմքի վրտ՝ պահպանելով վերջինիս ճարտարապետական առանձնահատկություններր։ Թանգարանի առանձնահատկություններից են նվիրատուների հարուստ ցուցակր ե ներկայացվող աշխատանքների լայն աշխարհագրությունր. Արցախ, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Եթովպիա, Ինդոնեզիա և անգամ Մադագասկարը: Թանգարանի նվիրատվություններից են — Մարտիրոս Սարյանի, Գառզուի, Էդգար Շաինի, Ժանսեմի, Դավիդ Բուռլյուկի և այլոց աշխատանքները
Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են անհատական ցուցահանդեսներ, դասական համերգներ, կինոդիտումներ, գեղանկարի և քանդակի սիմպոզիումներ, մշակութային կրթա-դաստիարակչական միջոցառումներ։
Երկրաբանության թանգարան
Թանգարանի հիմնադիրը հայտնի երկրաբան Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցն է , ավ 1989 - 1991 թվականներին եղել է ԽՍՀՄ երկրաբանության նախարարը : Արցախի տարածքի երկրաբանական քարտեզ մակետից երևում է , որ մեր տարածքը սքսել է ձևավորվել մոտ 200 մլն տարլ առաջ /ստորին Յուրայում/: Այն եղել է ջրային տարածք , իսկ վերջնականապես ցամաքի է վերածվել 100 000 տարի առաջ: Դա ապացուցում է այն փաստը, որ մեր տարածքում ապրում էին ամոնիտներ, ջրային խոզուկներ, ջրաշուշաններ: Թանգարանում կան մոտ 40 տարբեր ֆիլմեր բնության տարբեր երևույթների մասին որը ցուցադրվում է թանգարան այցելող պատանիներին:
Հիմնադիր և տնօրեն
Գրիգոր Գաբրիելյանցը բացեց մի շարք նավթի, գազի եւ այլ օգտակար հանածոների հանքավայրեր, նախկին ԽՍՀՄ եւ այլ երկրներում: Նա եղել է գլխավոր երկրաբան Թուրքմենստանի, եւ ապա վերջինը նախարար երկրաբանության, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1991 թ.), Դոկտոր Երկրաբանական եւ հանքաբանական գիտությունների ակադեմիայի անդամ : Հեղինակ է 17 գյուտերի, 157 հոդվածների, 7 մենագրության եւ 3 դասագրքերի. Ներկայումս ԼՂՀ նախագահի խորհրդական :
Այս ցուցափեղկում գտնվում են նրա հեղինակած գրքերը որոնք վերաբերվում են նավթի և գազի երկրաբանությանը
Երկրաբանության թանգարանի վարիչ Սարո Սարյան
Լյումինիսենցիայի սենյակում, որը Թանգարանի աշխատակիցները անվանում են «Կախարդական աշխարհ», պահպանվում են լուսատու քարեր: